Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վիգեն Սարգսյան. Հուլիսին կկայանա ցեղասպանագետների կոնֆերանս

Վիգեն Սարգսյան. Հուլիսին կկայանա ցեղասպանագետների կոնֆերանս
05.05.2015 | 17:47

Հուլիսին կհրավիրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը՝ մայիսի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։ Առաջիկա կոնֆերանսին գրանցվել է 400 մասնակից։ Սարգսյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները ապրիլի 24-ով չեն ավարտվել։ «Այդ միջոցառումները կշարունակվեն մինչև եկող տարի ապրիլի 24-ը։ Մեր վեբ կայքը (http://armeniangenocide100.org/) կշարունակի աշխատել նույն ինտենսիվությամբ՝ նյութեր տեղադրելով աշխարհի տարբեր վայրերում կազմակերպված միջոցառումների մասին»,- նշեց Սարգսյանը։ Այդ շրջանակում նա նշեց ՀՀ նախագահի ղեկավարած պատվիրակության այցը ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնի Մայր աթոռի վանքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մասնակցությամբ էկումենիկ պատարագ կմատուցվի։ «Կցանկանայի առանձնացնել միջազգային երաժշտական MIDEM փառատոնը, որը հունիսին կկայանա Կաննում, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի պատվո հյուրի կարգավիճակով։ Փառատոնում հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասին և Ցեղասպանություն վերապրած մեծ մտավորականի ժառանգությանը»,- նշեց նա։ Պետհանձնաժողովի ղեկավարը հիշեցրեց, որ օգոստոսին կկայանան համահայկական խաղերը։ «Սեպտեմբերին անկախության տարեդարձի միջոցառումները նույնպես հարուստ կլինեն։ Բացի այդ, կկայանա Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ընթացքում կկայացվեն մի շարք կարևոր որոշումներ»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ